Կոնցեսիոն պայմանագրում կկատարվեն փոփոխություններ և լրացումներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում այսօր Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն` ի դեմս գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն` ի դեմս նախագահ Վիկտոր Յակունինի, համաձայնագիր են կնքել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2011 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ` «Ռուսական երկաթուղիներ», «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների պատվիրակությունների ու ՀՀ վարչապետի կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի մասնակցությամբ տեղի էր ունեցել քննարկում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման պայմանագրում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ, որին հաջորդել էր 2011 թ. դեկտեմբերի 2-ին կողմերի միջև համապատասխան համաձայնագրի նախագծի ստորագրումը: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել