Ֆոլքլենդները՝ արգենտինական հող արգենտինական գովազդում

«Անգլիական հողում մրցելու համար մենք մարզվում ենք արգենտինական հողում»,- նշվում է տեսահոլովակի վերջում՝ նկատի ունենալով Լոնդոնի այս տարվա օլիմպիական խաղերը։

Այս տեսահոլովակի նպատակն է տեղ հասցնել այն միտքը, որ Մալվինյան կղզիները պատկանում են Արգենտինային, նշում են արգենտինացիները։

Ֆոլքլենդյան կղզիները Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև վեճի առարկա են դեռ շատ վաղուց։ Դրանք 1833-ից համարվում են Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք, կղզիներում տեղակայված են բրիտանական ռազմաբազաներ:

Արգենտինան, որը երբեք էլ չի ճանաչել Ֆոլքլենդյան կղզիների բրիտանական պատկանելությունը, 1982թ. ապրիլի 2-ին որոշեց վիճարկել կղզիների կարգավիճակը՝ սկսելով Ֆոլքլենդյան պատերազմն ու գրավելով Ֆոլքլենդյան կղզիները և Հարավային Ջորջիա կղզին: Պատերազմը, որը տևեց 74 օր, 1982թ. հունիսի 14-ին ավարտվեց Արգենտինայի պարտությամբ։