Ռուսական նավթի դեֆիցիտ Չեխիայում

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Գազպրոմ նեֆտը» պետք է փոխհատուցի պակասուրդը, սակայն ընկերությունը կարող է մատակարարել միայն 75 հազ. տ.։ Ընդ որում՝ ռուսական ընկերությունը Չեխիային վաճառքներն ավելացրել է 58%-ով։ Մյուս ընկերությունները վաճառքների ծավալներն ավելացնելու մտադրություն չունեն։

Ռուսական նավթի՝ Չեխիա մատակարարումների կրճատումը սկսվել է  դեռ ապրիլին։  Ռուսական «Տրանսնեֆտի» տվյալների համաձայն՝ մեկ ամսում Չեխիա է մատակարարվել 230 հազ. տ նավթ՝ նախատեսված 410 հազ.-ի փոխարեն։Չեխիա մատակարարումները դադարեցրել էին «Ռոսնեֆտը» և «Լուկօյլը»։

Ապրիլին կրճատվել էին նաև ռուսական նավթի մատակարարումները Սլովակիա, որը ստացել էր 310 հազ. տ. նավթ՝ նախատեսված 508 հազ. տ փոխարեն։

Նշենք, որ ռուսական նավթը Չեխիա է մատակարարվում «Դրուժբա» նավթամուղով, որն անցնում է Ուկարինայի, Սլովակիայի և Հունգարաիյի տարածքով։