Vogue-ն հրաժարվում է աշխատել նիհար մոդելների հետ

Vogue նորաձևության հանրահայտ ամսագիրը հայտարարել է, որ այլևս չի աշխատելու չափազանց նիհար մոդելների հետ: Այս մասին հայտնել են մյունխենյան «Կոնդե նաստ» հրատարակությունում, որտեղ լույս է տեսնում այս ամսագիրը:

«Մեր խմբագրությունը համոզված է, որ գեղեցկությունն ու առողջությունը անտրոհելի ամբողջություն է, – ասվում է հաղորդագրության մեջ: – Այսուհետև ամսագիրը համագործակցելու է միայն այն մոդելների հետ, որոնք չեն «տառապում» անբնական նիհարությամբ, և նրանց կազմվածքը համապատասխանում է «առողջ գեղեցկության» չափանիշներին»:

Ըստ Vogue-ի վեց կետից բաղկացած նոր նախագծի` ամսագիրը չի աշխատելու 16 տարեկանից ցածր մոդելների հետ, ավելի փորձառու մոդելներին առաջարկելու է իրենց հովանու ներքո առնել ավելի երիտասարդ աղջիկներին, ինչպես նաև խնդրելու է դիզայներներին ցուցադրությունների համար ավելի մեծ չափսերի հագուստ կարել:

Այս նորամուծությունները ուժի մեջ կմտնեն հունիսյան համարում բոլոր այն երկրներում, որտեղ լույս է տեսնում ամսագիրը` բացի Ճապոնիայից. ծագող արևի երկրում նիհար մոդելները կանհետանան ամսագրի շապիկից հուլիս ամսից:

Մեկնաբանել