Ավելի վաղ Հաագայի միջազգային դատարանը Թեյլորին մեղավոր էր ճանաչել հարևան Սիերա Լիոնեում ամսպամբներին զինելու ու նրանց աջակցելու մեջ, ինչը հանգեցրել է այդ երկրի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական 10-ամյա արշավի։
64-ամյա նախկին բռնապետը մեղադրվում է 11 կետով, այդ թվում՝ սպանությունների, բռնաբարությունների ու ահաբեկչական գործունեության, ինչպես նաև Սիերա Լիոնեում զինված հակամարտության հրահրման մեջ։ Նրա դատավճիռը հրապարակվելու է 2012թ. մայիսի 30-ին։
Չարլզ Թեյլորը Լիբերիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1997-2003 թթ.։