Air France-ը 2012-ը մեկնարկել է վնասների աճով

Չնայած ուղևորահոսքի մեծացմանը՝ ընկերությունը չի կարողացել փոխհատուցել ծախսերի ավելացումը՝ պայմանավորված միջազգային առևտրում արձանգրված անկմամբ և վառելիքի ռեկորդային ծախսերով։
Ընկերության զուտ վնասը գրեթե չի փոխվել և կազմել է €368 մլն։ Ուշագրավ է, որ Air France-ը սուբսիդավորվում է Ֆրանսիայի պետական բյուջեից։

Մի շարք փորձագետներ 2012-ի 1-ին եռամսյակի համար ավելի վաղ կանխատեսել էին €560 մլն գործառնական վնաս՝ €5,53 մլրդ-ի վաճառքների դեպքում, և €409 մլն զուտ վնաս։

Ընկերությունը ևս կանախտեսել էր վնասների աճը՝ միաժամանակ նշելով, թե վերակազմավորումը ցանկալի արդյունքները կապահովի ընթացիկ տարվա երկրորդ կեսին։

2011թ. ավիափոխադրողի ընդհանուր վնասը կազմել է €809 մլն, ինչը ընկերությունում պայամանվորում են «արաբական գարնամբ»։ Մասնավորապես՝ արաբական երկրներում անակայունությունը հանգեցրել էր վառելքի գների բարձրացմանը, ինչը, իր հերթին, մեծացրել է ընկերության ծախսերը։ Վնասների աճի պատաճառներից նշվում է նաև եվրոգոտու պարտքային ճգնաժամը։

Մեկնաբանել