Բեռլուսկոնին և Շվարցենեգերը կմասնակցեն Պուտինի երդմնակալությանը

Առնոլդ Շվարցենեգերն ու 30 բարձրաստիճան հյուր կժամանեն Մոսկվա` մայիսի  7-ին Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով:

«Ամենասպասված VIP հյուրերից մեկը լինելու է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ինչպես նաև Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Ակնկալվում էր նաև Գերմանիայի ներկայիս կանցլերի` Անգելա Մերկելի ժամանումը, սակայն, ամենայն հավանականությամբ, նա չի գա», – այս մասին ռուս լրագրողներին տեղեկացրել է կառավարական աղբյուրը:

Հայտնի է դարձել նաև, որ անվտանգության նկատառումներից ելնելով` կփակվի «Վնուկովո-3» ավտոմայրուղին: Բարձրաստիճան հյուրերի անվտանգությունը կապահովի ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը: