«Օկտոմաման» պոռնոաստղ կդառնա

Ամերիկուհի Նադյա Սուլիմանը, որին 2009-ին աշխարհը ճանաչել էր որպես ութնյակ լույս աշխարհ բերած մայր, մեկ միլիոն դոլարով կնկարահանվի պոռնոֆիլմում:

Կինն այս քայլին է դիմել բազմաթիվ պարտքերից դրդված: Մասնավորապես` «օկտոմաման» (այսպես են նրան կոչում մամուլում) վերջերս սնանկության վերաբերյալ փաստաթղթեր է ներկայացրել: Կալիֆոռնիայի նրա տունը վաճառքի է դրվել, և այժմ նա ստիպված է իր 14 երեխաների հետ ապրել ծայր աստիճան վատ պայմաններում:

«Ես հոգում եմ իմ ընտանիքի մասին: Սա լավ վարձատրվող աշխատանք է, որն ինձ թույլ կտա նոր բնակարան գնել», – ասել է Սուլիմանը: Մեծահասակների համար ֆիլմի նկարահանումը կմեկնարկի ամռանը:

36-ամյա Նադյա Սուլիմանը պոռնոֆիլմերում նկարահանվելու առաջարկ էր ստացել դեռևս 2009-ին: Մասնավորապես` Vivid Entertainment ընկերությունն իր ֆիլմում նկարահանվելու համար Նադյային մեկ միլիոն դոլար էր առաջարկել, սակայն նա մշտապես հրաժարվել է նմանատիպ առաջարկներից: Այնուամենայնիվ, բազմազավակ մայրը վերջերս համաձայնագիր է ստորագրել բրիտանական Closer-ի հետ և կիսամերկ նկարահանվել այս ամսագրի համար:

New York Post թերթը տեղեկացնում է, որ չնայած այս ժանրի անկեղծությանը` Սուլիմանը նկարահանվելու է առանց զուգընկերների, քանի որ «կան սահմաններ, որոնք նա չի կարող անցնել»:

Հիշեցնենք, որ Նադյա Սուլիմանը 2009-ի հունվարի 26-ին ԱՄՆ-ում ութնյակ էր լույս աշխարհ բերել: Այս իրադարձությունը բավականին շատ է լուսաբանվել մամուլում. շատերի համար պարզ չէր` ինչու է վեց երեխաների մայր Նադյան որոշել արհեստական բեղմնավորմամբ ունենալ ևս ութին: Թերևս` այս քայլին նա դիմել է շահադիտական նպատակներով:

Մեկնաբանել