Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Մախաչկալայում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ահաբեկչության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը խնդրել է իր կարեկցության և զորակցության անկեղծ խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքը՝ բոլոր տուժածներին: