ԱՄՆ-ում գործազրկությունը կրճատվում է

Միացյալ Նահանգների Աշխատանքի նախարարության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ ապրիլին գործազրկությունը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,1 տոկոսային կետով։ Համեմատության համար նշենք, որ փորձագետներն ապրիլի համար այս ցուցանիշը կանխատեսել էին 8,2%-ի մակարդակում։ ԱՄՆ-ի աշխատանքի շուկայում իրադրությունը շարունակում է բարելավել այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա մարտին գործազրկության մակարդակը նվազել էր փետրվարյան 8,3%-ից։

Վերջին 12 ամսում գործազրկությունն իր գագաթնակետին է հասել 2011թ. հունիս-օգոստոս ժամանակահատվածում՝ 9,1%։ Դրան հաջորդել է աստիճանական իջեցում, որն ուղեկցվել է ընթացիկ տարվա հունվար-փետրվարի ստագնացիայով։ Չնայած նրան, որ ներկայում գործազրկությաունը նվազագույն մակարդակում է 2008թ. հունիսից ի վեր, ԱՄՆ-ի իշխանություններին դեռ չի հաջողվել հասնել 8%-ից ցածր ցուցանիշի։

Ապրիլին ԱՄՆ-ում գործազուրկների թիվը կազմել է 12,5 մլն։ Մեծահասակ տղամարդկանց շրջանում գործազրկությունը 7,5% է, կանանց շրջանում՝ 7,4%։ Երիտասարդության շրջանում այս ցուցանիշը կազմել է 24,9%։

Մեկնաբանել