Արտարժութային շուկայում նվազել է դոլարի պահանջարկը

Ըստ Կենտրոնական բանկի հաղորդագրության՝ այս շաբաթ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է $62,7 մլն և վաճառվել է $67,9 մլն։ Նույն ժամանակահատվածում գնվել է €4,25 մլն և վաճառվել €10,3 մլն։

Համեմատության համար նշենք, որ ապրիլի 23-28-ը բանկերը գնել են $83,88 մլն և վաճառել $101,1 մլն։ Նույն այդ ժամանակահատվածում գնվել է €8 մլն և վաճառվել €8,5 մլն։

Այս շաբաթ ակտիվ չի եղել նաև «Նասդասք ՕէՄեՔս Արմենիա» բորսան։ Նախորդ շաբաթվա համեմատ բորսայում դոլարի առք ու վաճառքի գործարքները նվազել են 3,5 անգամ՝ կազմելով $3,45 մլն։

Եթե հաշվի առնենք ռուսական ռուբլու, ինչպես նաև միջբանկային գործարքները, ստացվում է որ այս շաբաթ արտարժութային շուկայում, չնայած գործարքների փոքր ծավալին, դոլարի պահանջարկը գերազանցել է առաջարկը։ Ծավալը, ամենայն հավանականությամբ, բավարարել է Կենտրոնական բանկը։

Մեկնաբանել