Հրապարակում համերգը շարունակվել է՝ չնայած պատահարին

Երևանի Հանրապետության հրապարակում քիչ առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ. գազով լցված փուչիկների պայթյունից բազմաթիվ քաղաքացիներ, հիմնականում՝ երեխաներ, մարմնական այրվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթ-ի թղթակիցը դեպքի վայրից, հանրահավաքը, չնայած միջադեպին, շարունակվեց, և ելույթ ունեցավ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Վերջինս ներկայացրեց ՀՀԿ ծրագիրը և դեպքի մասին չհիշատակեց:

Ելույթից հետո սկսվել է համերգ:

Մեկնաբանել