Օսկանյանը ցնցված է «իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքից»

Վարդան Օսկանյանը ցնցված է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպից  և ՀՀ նախագահի՝ միջադպեից հետո դրսևորած պահվածքից:

Ֆեյսբուքի իր էջում Օսկանյանը գրել է. «Ես ցնցված եմ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպից: Ըստ լուրերի՝ ավելի քան երեսուն մարդ, հիմնականում՝ երեխաներ ու երիտասարդներ, այրվածքներ են ստացել: Առավել ցնցված եմ այն հանգամանքից, որ երկրի ղեկավարն այդ դեպքից հետո ներկայացրել է իր կուսակցության նախընտրական ծրագիրը: Ապշած եմ, որ այդ ամենին համերգ է հաջորդել: Ապշած եմ, որ երկրի իշխանությունները կարող են կրիտիկական պահին այդքան ոչ ադեկվատ լինել»:

Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական հանրահավաքի սկզբում գազով փուչիկների պայթյունից ավելի քան երեսուն հոգի հոսպիտալացվել է: