Ընտրախախտումների քննությունն` ըստ ոստիկանության

Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվում են նյութեր- «NEWS.am» ինտերնետային կայքէջում և «Երկիր» օրաթերթում հրապարակված հոդվածների կապակցությամբ. 27.04.2012 թ. Երևանի ՀԱ Ա-3 թաղամասի կրպակ-խանութներից մեկի դիմաց ՀՀԿ մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորության թենածու Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ փակում է խանութին պարտք ունեցողների գումարները և իրեն մոտեցողներին բաժանել է 10.000-30.000 ՀՀ դրամ գումար: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվում են նյութեր-03.05.2012 թ.- «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում հրապարակված «Բենզին Ռուբոն և Անահիտ Բախշյանը» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ. թիվ 12 ընտրատարածքում ԱԺ ՕԵԿ պատգամավորության թեկնածու Ռուբեն Մասումյանը «շենքը առնում է» 150.000 ՀՀ դրամով: Վերջինս նախընտրում է գումարները բաժանել «ժեկի» պետերի և ՀՀԿ-ական շտաբներում «տասովշիկ» աշխատող երիտասարդների միջոցով, բացի այդ, ըստ նույն թերթի, Չարբախում գտնվող «Մուշ» մսամթերքի արտադրամասի ղեկավարը (տվյալները պարզվում են) հորդորել է իր աշխատակիցներին քվեարկել Ռ. Մասումյանի օգտին:
Պատգամավորության մյուս թեկնածու Անահիտ Բախշյանի անունից թիվ 2/Ա հանրակացարանում «Սեքնդ-Հենդ»-ից հագուստ են բաժանել մարդկանց: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել