Քարոզչության վերջին օրը թեժացել է իրավիճակը Մասիսում, որտեղ հնչել են կրակոցներ:
Քարոզչության վերջին օրը
Post navigation
Posted in:
Քարոզչության վերջին օրը թեժացել է իրավիճակը Մասիսում, որտեղ հնչել են կրակոցներ:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված։ «Վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում արծարծվող ցինիկ նյութերից, որոնցում անարգական և կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ առնչություն ունենալու համար: Սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք նման անհեթեթությունների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից՝ ուղղված ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խաթարմանը։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման ոչ բարեկամական դրսևորումների կանխմանը, ներառյալ՝ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանությունները»,- նշում են ՌԴ դեսպանատնից։ Նշվում է նաև, որ ռուսական կողմը՝ ի դեմս ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին րոպեներից ներգրավված է պայթյունի […]
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով մեղադրյալներ չկան, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին։ Դատախազության օգոստոսի 16-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացվում են դեպքի բոլոր հանգամանքները, հատկապես պայթյունի առաջացման պատճառները,տարածքում անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանվածության վիճակը, պատասխանատու անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ: «Քննիչների և փորձագետների կողմից սկսվել է իրականացվել դեպքի վայրի մասնակի զննություն: Հաշվի առնելով, որ դեպքի վայրում դեռևս շարունակվում են հովացման, ինչպես նաև փրկարարական-որոնողական աշխատանքները՝ դեռևս հնարավոր չի դարձել մոտենալ հրդեհի և պայթյունի առաջացման առաջնային օջախին՝ պատճառներին վերաբերող տվյալների ձեռքբերման համար անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար: Վերջինս […]
Նախնական գնահատականներով նախքան պայթյունը «Սուրմալու»-ի տարածքում 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: Հարցին՝ նկուղային, պահեստային հատվածներում դեռ կարող են լինել պայթուցիկ նյութեր, նախարարը նշել է, որ տարածքի 50-60 տոկոսն արդեն մաքրվել է և եթե լինեին այդպիսի նյութեր, ապա դրանք արդեն գտած կլինեին․ «Նախնական գնահատականներով, 4 տոննա են եղել նախքան պայթյունը»,- հավելել է նախարարը: Նա հայտնել է, որ շարունակվում են քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնի այն կառույցի այն հատվածում, որը չի փլուզվել։ «Ներկա պահին հարկ եղած դեպքում տեղ-տեղ մասամբ կատարվում են հովացման աշխատանքներ։ Ինտենսիվ […]
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արցախում օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց: «Արցախի պետական բոլոր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է Արցախում և օտարերկրյա պետություններում Արցախի ներկայացուցչություններում սգո օրերին խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը»,- հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Ավելի վաղ օգոստոսի 17-18-ը Հայաստանում սուգ հայտարարելու որոշում էր ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն […]
Վերջին տվյալներով անհետ կորած է համարվում 2 քաղաքացի, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Շարունակվում են որոնողա-փրկարարական, տարածքի մաքրման, ինչպես նաև հովացման աշխատանքները»,- նշել է Կոստանյանը։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 քաղաքացի, նրանցից 15-ի ինքնությունը պարզվել է։ Կոստանյանի խոսքով՝ օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության մոտ 665 ծառայող և կամավոր։ Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն […]
Ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ օգոստոսի 17-18-ը ներառյալ Հայաստանում սուգ է հայտարարվել․ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակված է e-gov.am կայքում։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- նշված է որոշման մեջ։ Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից […]
Հայաստանում քաղաքական երկխոսության պակասը մեծ գին ունի, կարծում է Ժնևի համալսարանի դասախոս, քաղաքագետ Վիգէն Չըթըրեանը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի հանրությունը իշխանությունից ու ընդդիմությունից պիտի պահանջի, որ շարադրեն, թե որոնք են Հայաստանի պետական շահերը։ «Ընդդիմության ու իշխանության պայքարի շարունակության գինը լինելու է Արցախի հայկականության լրիվ կործանումը»,- Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Չըթըրեանը՝ հավելելով, որ, ցավոք, մենք չունենք կառույցներ ու անհատներ, որ գնան իշխանությունների ու ընդդիմության մոտ, հարցեր բարձրացնեն և պատասխաններ ստանան։ Զրույցում անդրադարձ կա տարածաշրջանում Ռուսաստանի դերին, Ադրբեջանի կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակներին, հայ-թուրքական գործընթացին։