Վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում

«Էս պահի մեր տվյալներով` առաջին բոլոր բուժօգնությունները ցուցաբերվել են, վիճակները բավարար է, մենք անցնում ենք մասնագիտական բուժօգնության»,- նշել է նախարարը «Հ1» հեռուստատեսության «Առաջին լրատվականին տված հարցազրույցում: Ըստ նրա` բոլոր հիվանդանոցներում, ուր տեղաբաշխվել են հիվանդները, պատրաստ են մասնագետները, և ամեն ինչ կա բժշկական օգնությունը պատշաճ մակարդակով ցուցաբերելու համար:

ՀՀԿ հանրահավաքից հետո հոսպիտալացված մարդկանց տեսնելու է գնացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել 19:37-ին, վիրավորների թիվը, ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի, նախնական տվյալներով 144 է:

Մեկնաբանել