Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն «Եվրո-2012»-ի նախաշեմին հայտարարել է, որ մինչև վերջին պահը սպասելու է թիմի հարձակվող Դավիդ Վիլյայի վերադարձին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվողը նախորդ տարվա դեկտեմբերին կայացած աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում կոտրել էր ոտքը և մինչ օրս խաղադաշտ դուրս չի եկել:
«Ես խոսել եմ Պեպ Գվարդիոլայի հետ, նա ինձ ասել է` ինչպես է ընթանում Վիլյայի ապաքինումը: Դավիդի պարագայում մենք պարտավոր ենք սպասել մինչև վերջին պահը: Նա մեր թիմի հիմնական կազմի խաղացող և մեր լավագույն ռմբարկուն: Անկասկած, սպասելու ենք»,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մարզական գործընկեր` SportArmenia.com