Օպերատիվ շտաբից հայտնել են, որ ոստիկանությունը փնտրում է Հուսեին Մամաևին` «Համզա» մականունով, Ռուսլան Կազանբիևին, Ռասուլ Մեջիդովին և Կուրբան Օմարովին. այս մասին հաղորդում է BBC-ին:
Ուժայինների տվյալներով` նրանք բոլորն էլ «մախաչկալյան ավազակախմբի» անդամներ էին, և կասկածվում են հանրապետության տարածքում մի շարք դիվերսիաներ կազմակերպելու մեջ:
Հիշեցնենք, որ երեկ 20ր միջակայքով երկու պայթյուն էր որոտացել Դագիստանի մայրաքաղաքում. դրանց արդյունքում զոհվել էր 13 մարդ, 100 մարդ վիրավորվել էր, հոսպիտալացվել էր նրանցից 83-ը. ոմանք ծայրահեղ ծանր վիճակում են:
Մախաչկալայում իրադրությունը սրված չէ, քանի որ ժողովուրդն արդեն սովոր է պայթյունների:
Դագիստանի գծով Ռուսաստանի հետաքննության կոմիտեն պայթյունները որակել է ահաբեկչություն` գործ հարուցելով համապատասխան հոդվածով: