Իտալիայում վրացական ավազակախումբ է ձերբակալվել

Իտալիայի ոստիկանությունը երեկ ձերբակալել է Վրաստանի մի խումբ քաղաքացիների, որ կասկածվում են բազմաթիվ բնակարանային գողությունների մեջ. հաղորդում է Lenta.ru-ն:

Ձերբակալվել է 33 մարդ, ովքեր Միլանում, Փերուջում, Նեոպոլում և Հենուեում զբաղվում էին բնակարանային գողությամբ: Խուզարկման ժամանակ նրանց կացարաններից հայտնաբերվել են միլիոնավոր եվրոների թանկարժեք իրեր, ինչպես նաև կողպեքները կոտրելու գործիքներ:

«Դեռ շարունակվում է հետաքննությունը, որի արդյունքում պարզ է դարձել, որ ձերբակալված վրացիները կապեր ունեին տարբեր երկրների քաղաքացիների հետ»,- ասել է Իտալիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Գաբաշվիլին:

Ձերբակալվածներն «այս աշխատանքով» օգնում էին իրենց հայրենակիցներին. նրանց մոտ` Մոլդովայում և Վրաստանում, գտնվել են շուրջ 180 հազ. եվրոյի փոխանցումների կտրոններ:

Մեկնաբանել