Նիգերիայում բանտ են գրավել

Նիգերիայում զինյալները հարձակվել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բորնո նահանգի բանտերից մեկի վրա, սպանել երկու բանտապահներին և ազատել բանտարկյալներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ոստիկանությունը հաղորդել է, որ զինյալները իսլամական «Բոկո Հարամ» խմբավորման անդամներն են, որ սկզբում հարձակվել են Բանկի քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա: Դրանից հետո նրանք շարժվել են բանտի վրա, որ Քունշի քաղաքի մոտակայքում է: Ոստիկանության ներկայացուցիչը նաև նշել է, որ տաք հետքերով ձերբակալվել է 23 մարդ, սակայն նրանցից ոչ մեկը չի խոստովանել, որ զինված հարձակմանը մասնակից է եղել:

Նիգերիայի ողջ տարածքում իրականացված մի շարք ահաբեկչությունները վերագրվում են «Բոկո Հարամ»-ին:

Մեկնաբանել