Լինել քաղաքացի. փաստավավերագրական ֆիլմ

Մասնակից լինել քեզ վերաբերող որոշումների կայացմանը, նվաճել սեփական իրավունքները, ինքնակազմակերպվել, հաստատել սեփական տեսակետը` լինել քաղաքացի: Վերջին տարիներին գործող քաղաքացիական նախաձեռնությունները որակապես նոր տիպի հասարակություն են ձևավորում Հայաստանում: Ֆիլմը պատմում է դրանցից մի քանիսի մասին, որոնք քաղաքացիների համառ պայքարից հետո հաջողությամբ են պսակվել:
Հեղինակ` Արևիկ Մարտիրոսյան
Ռեժիսոր` Դավիթ Ստեփանյան
Ֆիլմը ստեղծվել է «Ինտերնյուս» ՀԿ ֆինանսավորմամբ, ՄԻԺԻ-ի կողմից: