Օզբիլիսը կարող է կարիերան շարունակել Կուբանում

Կրասնոդարի «Կուբանը» հավակնում է դառնալ ամենահայկական օտարերկրյա ակումբը։ Ինչպես հաղորդում է Sovsport-ը, «Կուբանը» մտադիր է համալրել իր կազմը Հայաստանի հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսով, ով հանդես է գալիս Հոլանդիայի չեմպիոն «Այաքսի» կազմում։

Հիշեցնենք, որ «Կուբանի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի խաղացող Մարկոս Միզելլին, ով վերջերս աչքի է ընկնում իր արդյունավետ խաղով։ Նույն Sovsport-ն ապրիլի 29-ին հաղորդել էր, որ «Կուբանում» հետաքրքրված են մեր հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստով՝«Կրասնոդար» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով։

Մարզական գործընկեր` SportArmenia.com