Մոուրինյոն կարող էր ոչնչացնել Նեյմարին. Օլիվեյրա

Բրազիլական «Սանթոսի» նախագահ Լուիս Ալվարո դե Օլիվեյրան պատմել է այն մասին, թե ինչ կնշանակեր թիմի երիտասարդ հարձակվող Նեյմարի համար տեղափոխվել մի ակումբ, որը գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն:

«Այն մտքից, որ Նեյմարը կարող է տեղափոխվել Մոուրինյոյի գլխավորած ակումբ, ես սարսռում եմ: Ես պարզապես չեմ կարող անգամ մտածել, թե դա ինչ կարող է նշանակել նրա համար:

Մոուրինյոն չափազանց մեծ կարևորություն է տալիս կարգապահությանը: Կարծում եմ, որ պորտուգալացու մարզումները կարող էին ոչնչացնել աշխարհի ամենամեծ տաղանդներից մեկի ապագան», – Օլիվեյրայի խոսքերն է մեջբերում Bandsports-ը:

Հիշեցնենք, որ մարտին պորտուգալական Futebol Finance պարբերականի մասնագետների հետազոտության արդյունքում հրապարակվել էր աշխարհի ամենաթանկարժեք երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակը, որի համաձայն` Նեյմարի տրանսֆերային արժեքը կազմում է 30-55 մլն եվրո:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել