Մոսկվան պատրաստվում է նախագահի երդման արարողությանը

Նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը կտևի 11:40-ից մինչև 12:30-ը, և կվարի «Լուրերը` շաբաթ օրը» հաղորդման հաղորդավար Սերգեյ Բրիլյովը. հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:

Այս անգամ կազմակերպիչները չեն հաղորդում տեխնիկական նորույթների մանրամասները:

2008թ երդման արարողությունը հեռարձակելու համար օդ էր բարձրացել ուղղաթիռ, և նկարում էր «թռչող տեսախցիկը»: Դրա շնորհիվ հանդիսատեսը կարող էր թռչնի թռիչքի բարձրությունից հետևել արարողությանը:

Այս անգամ նախատեսվում է, որ հանդիսությունը երկար չի տևի. Ժամը 12:00-ին նորընտիր նախագահը կգա Կրեմլի Մեծ պալատ, կանցնի Գեորգիևյան, Ալեքսանդրյան սրահներով, Անդրեևյան սրահում ՌԴ Սահմանադրության  հատուկ օրինակի վրա, որ պահվում է նախագահական գրադարանում, կերդվի: Այդ պահից նա կստանձնի նախագահի պաշտոնին: Հետո պետության ղեկավարն իր խոսքը կասի, կհնչի Ռուսաստանի օրհներգը:

Ռուսաստանի նախագահի պատվին կորոտան 30 համազարկեր` համաժամանակյա հրավառությամբ. դա համազարկերի առավելագույն քանակն է, որ միապետության ժամանակներից ռազմական ամենամեծ պատիվն է խորհրդանշել, քանի որ պետության ղեկավարը նաև ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատարն է:

Այդպիսով արարողությունն կավարտվի, ՌԴ նախագահը դուրս կգա Կարմիր հրապարակ` ողջունելու նախագահական գնդի քայլերթը: