Հիվանդանոցում է 94 տուժած. ԱՆ

Մայիսի 5-ի, ժամը 10:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 94 քաղաքացի, որից 25-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:

«Բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով: Անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվում է բարձր մակարդակով:

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար»,- նշվում է կայքում:

Մեկնաբանել