Այսօր անձրև ու կարկուտ է սպասվում

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում`գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախախարության պաշտոնական կայքից:

Մեկնաբանել