Մարկոսը` ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)

«Ռուսաստանի ֆուտբոլ» հաղորդաշարը, որը հեռարձակվում է «Ռոսիա-2» հեռուստաալիքով, ռուսական Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն գոլ է ճանաչել Կրասնոդարի «Կուբանի» և Հայաստանի ազգային հավաքականի  կիսապաշտան Մարկոս Պիզելիի` «Ռուբինի» դարպասը խփած գնդակը: Նա առաջ է անցել «Ռուբինի» հարձակվող Նելսոն Վալդեսից և  «Կուբանի» մեկ այլ ֆուտբոլիստից՝ Լասինա Տրաորեյից:

Հիշեցնենք, որ Մարկոսի  գեղեցիկ գոլը ճանաչվել էր նաև  41-րդ տուրի լավագույն գնդակ, իսկ Մարկոսը՝ «Կուբանի» ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

http://youtu.be/wwqvGuF9o_0