«Եվրո-2012»-ի պաշտոնական հիմնը

Գերմանացի փոփ-աստղ Օսեանան ներկայացրել է Եվրո-2012-ի պաշտոնական հիմնը՝ Endless Summer կատարումը: Տեսահոլովակը սկսվում է Լեհաստանի մայրաքաղաքային «Ժողովրդական» մարզադաշտ այցելությամբ, որտեղ տեղի կունենա մրցաշարի բացման արարողությունը:

Տեսահոլովակին տոնական տրամադրություն են հաղորդում Ուկրաինայի և Լեհաստանի ազգային հավաքականների մարզաշապիկներով ֆուտբոլիստները: Տեսահոլովակի սյուժեով խորհրդանշական փոխանցումներով միմյանց են կապվում մրցաշարի անցկացման վայրերը:

Տեսահոլովի մեջ ընդգրկված են նաև անցած առաջնությունների վառ դրվագներ, լավագույն գոլերը և երկրպագուների էմոցիաները: Նկարահանումներին մասնակցել է Անատոլի Տիմոշուկը:

http://youtu.be/5EVhiBGvVFc

Մեկնաբանել