Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականի կազմը կհրապարակվի մայիսի 20-ին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կազմակերպվել էր Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզահագուստի շնորհանդեսը։ Մամուլի ասուլիսին ներկա էին ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, Հայաստանի ազգային հավաքականի մազրիչ Վարդան Մինասյանը, հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը։ Ներկայացված մարզահագուստի վրա գրված էր թիմի ավագի՝ Սարգսիս Հովսեփյանի ազգանունը և համարը։ Ինչպես հայտարարեց Արայիկ Մանուկյանը, այսօր Հայաստանում խորհրդանական ընտրություններից մեկ օր առաջ հայտարարված է լռության օր, և ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշում է կայացրել չներկայանալ այս ասուլիսին, քանի որ ինքը նույնպես պատգամավորության թեկնածու է և չի ցանկացել խախտել օրենքը։

Բացի մարզահագուստին վերաբերող հարցերից, լրագրողները Վարդան Մինասյանից փորձեցին իմանալ, թե ինչպես են ընթանում առաջիկա ընկերական խաղերի հետ կապված նախապատրաստական աշխատանքները։ Վարդան Միանասյանը հրաժարվեց պատասխանել թիմի կազմին և ֆուտբոլիստներին վերաբերող հարցերին․ «Ես այդ հարցերին կանդրադառնամ ընկերական առաջին խաղից երեք օր առաջ, իսկ կազմի մասին կիմանաք մայիսի 20-ին։ Երևի արդեն գիտեք, որ ֆուտբոլիստներից մեկը վնասվածք ունի։ Խոսքն Արազ Օզբիլիս մասին է։ Նա երկուշաբթի օրը վիրահատության կենթարկվի», – ասել է մարզիչը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com