Տուժածներին առաջարկվում է հոգեսոցիոլոգական օգնություն

«Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին հոգեսոցիալական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ

Առողջապահության նախարարության և բուժաշխատողների կողմից արվում է հնարավորը Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին և վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և ցավը մեղմելու համար:

Բոլոր բժշկական հաստատությունները, որտեղ օգնություն են ստանում տուժածները, ապահովված են անհրաժեշտ մասնագետներով, որոնք հոգեսոցիալական օժանդակություն են ցուցաբերում կարիք ունեցողներին: Բուժհաստատություններում են գտնվում նաև առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները:

Համապատասխան մասնագետների կողմից անհրաժեշտ հոգեսոցիալական աջակցություն կցուցաբերվի կարիք ունեցող բոլոր տուժածներին և անհրաժեշտության դեպքում նաև նրանց հարազատներին:

Կոնտակտային տվյալներ.

«Ինթրա» հոգեբանական կենտրոն` հեռ. 26 35 43, բջջ. 091 26 35 43

Հայկական հոգեբուժական ասոցիացիա` հեռ` բջջ. 098 34 89 93, բջջ. 094 42 26 85

Առողջապահության նախարարության թեժ գիծ` 52 88 72»,- տեղեկացնում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը: