ՌԴ-ն ցավակցել է փուչիկների պայթյունից տուժածներին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը խորապես ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի հետևանքով տուժածներին, նրանց բարեկամներին և հարազատներին:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ուղերձում, մասնավորապես, նշված է. «Մաղթում ենք շուտափույթ ապաքինում և բարօրություն»: