Հաղթում են Ահմադինեժադի հակառակորդները

Նախնական տվյալներով` պահպանողական քաղաքական գործիչները գործող նախագահի կողմնակիցների նկատմամբ բավական առավելություն ունեն Իրանի միապալատ խորհրդարանում` Մեջլիսում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նախկինում Ահմադինեժադին աջակցում էին խիստ ռազմավարության կողմնակիցները, սակայն նա կորցրեց նրանց վստահությունը, երբ փորձեց ապացուցել իր անկախությունը Իրանի գերագույն առաջնորդից` այաթոլլա Խամենեից:

Նախորդող տարիներին Ահմադինեժադի կողմնակիցները հեռացվել են Իրանի հանրապետության ղեկավարության մի շարք կարևորագույն պաշտոններից, ինչը մեծապես թուլացրել է գործող նախագահի դիրքերը: