Գուանտանամոյում սկսվել է «9/11-ի կազմակերպիչների» դատը

2009թ Բարաք Օբաման հայտարարել էր, որ պատրաստվում է դատել Խալիդ Շեյխ Մոհհամադին և իր ենթադրյալ կողմնակիցներին ամերիկյան քաղաքացիական դատարանում, սակայն ամերիկյան քաղաքական գործիչները նման սցենարը համարել էին անընդունելի և երկրի համար լրջորեն վտանգահարույց:

2011թ ապրիլին Սպիտակ տունը հայտարարել էր այդ ծրագրից հրաժարվելու մասին:

2009թ ստանձնելով նախագահի պաշտոնը` Բարաք Օբաման խոստացել էր մեկ տարվա ընթացքում փակել Գուանտանամոյի բանտը: Այնուամենայնիվ, շատ չանցած ակնհայտ էր, որ «Ալ-Քաիդա»-ի անդամների նկատմամբ կասկածների և նրանց դատավարության  առումով որևէ որոշում կայացնելը հեշտ չէ:

Խալիդ Շեյխ Մոհհամադի դատն սկսելու` Օբամայի փորձերին այդպես էլ չաջակիցներ քաղաքական գործիչներն  ու հասարակության լայն շերտերը:

Ահաբեկչության զոհերի հարազատների ոչ մեծ մի խումբ այսօր կարողացավ ներկա գտնվել ռազմական բազայում ընթացող դատական նիստին:

Հանրահայտ կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մոհհամադը, ինչպես նաև Վալիդ բին Աթաշը, Ռամզի Բինալշիբհը, Ալի Աբդ Ազիզ Ալին և Մուստաֆա Խաուսաուին, որ մեղադրվում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ, նախկինում հայտարարել էին, որ պատրաստ են ընդունել իրենց մեղքը և մարտիրոսվել:

Պենտագոնի ղեկավարությունը նախկինում հայտարարել էր, որ Խալիդ Շեյխ Մոհհամադն ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը «այբ-ից մինչև ֆե», ինչպես նաև այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ իր կապերն է խոստովանել:

Գործի լսման ընթացքում, հատկապես 2007թ-ից սկսած, Խալիդ Շեյխ Մոհհամադը հայտարարել է, որ իրեն պարբերաբար ենթարկել են տանջանքների: ԱԱԾ-ի փաստաթղթերի համաձայն` մեղադրյալին 183 անգամ ենթարկել են խեղդման իմիտացիայի ընթացակարգի: