Սիրիայում այսօր զոհվել է 25 մարդ

Սիրիայի ամենամեծ քաղաքում` Հալեպում, այսօր ավտոլվացման կետի պայթյունից զոհվել է նվազագույնը 5 մարդ. հաղորդում է CNN-ը:  

Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մոտակայքով անցնում էր զինվորականների ավտոբուս, սակայն իրականում դժվար է ասել` ավտոբուսում զինվորականներ էին, թե քաղաքացիական անձինք:

Մայրաքաղաք Դամասկոսում գրանցվել է ևս երկու առանձին պայթյուն, որոնցից մեկի թիրախը զինվորական փոխադրամիջոց էր: Այս պայթյունների հետևանքով երեք զինվորական վիրավորվել է:

Նշված պայթյունները շարունակությունն էին Հալեպի` որպես հակակառավարական ուսումնական հաստատություն հայտնի պետական համալսարանի վրա երեքշաբթի տեղի ունեցած հարձակման. այստեղ սպանվել էր 7 մարդ:

Շաբաթ օրը ողջ Սիրիայում, ըստ Սիրիայի տեղական համակարգման հանձնաժողովի, սպանվել է 25 մարդ:

Ավելին, «CNN-ը չի կարողացել անաչառ հաղորդում պատրաստել Սիրիայում տեղի ունեցող բռնությունների և սպանությունների մասին, քանի որ միջազգային ԶԼՄ-ների համար կառավարությունն արգելափակել է տեղական կայքերի ճնշող մեծամասնությունը»,- նշում է գործակալությունը: