Քվեարկության դրոշմակնիքները կարճ ժամանակում անհետանում են

ՀՀ մի շարք ընտրատեղամասերում քվեարկած քաղաքացիները ահազանգել են, որ անձնագրերում դրոշմակնիքներն անհետանում են քվեարկությունից որոշ ժամանակ անց:

Նման իրավիճակ է արձանագրվել Գյումրիի թիվ 34/7,

Գյումրիի թիվ 34/18 ընտրատեղամասերում. վերջինիս հանձնաժողովը որոշել է դադարեցնել ընտրությունները, ինչը տևել է 20 րոպե:

Երևան թիվ 12/05 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վարդան Մանուկյանը ՍիվիլՆեթ-ի թղթակցին հայտնել է, որ մի քանի ընտրող ահազանգել է, թե անձնագրի դրոշմակնիքը քվեարկությունից որոշ ժամանակ անց անհետանում է։ Մանուկյանի խոսքով՝ իրենք այս պահին իրավունք չունեն փոխել թանաքը՝ առանց 12-րդ ընտրատարածքային հանձաժողովի նախագահի թույլտվության։ Մի քանի այլ ընտրատեղամասերից մեզ հայտում են, որ թանաքն արդեն փոխվել է։

Մեկնաբանել