Կրկնակի քվեարկության փորձ է արվում

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի վկայությամբ` Երևանից Աշտարակ են ուղևորվում 71 և 72 համարի երթուղային տաքսիներ՝ մարդկանցով բեռնավորված, որոնց թողնում են Աշտարակում և դատարկ վերադառնում Երևան: «Ժառանգության» ներկայացուցիչը ենթադրում է, որ, հավանաբար, դա արվում է կրկնակի քվեարկության կազմակերպման նպատակով: