Ժամը 10:00-ից մինչև ժամը 11:00-ն Iditord-ի կողմից արձանագրվել է 38 հաղորդագրություն ընտրախախտումների վերաբերյալ: Հաղորդագրություններից 13-ում նշվում է, որ անձնագրի 12 ժամ պահպանվող կնիքն անհետանում է մոտ 20 րոպեում: Գրանցվել է 6 ահազանգ մարդկանց կուտակումների վերաբերյալ, մինչդեռ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի քվեարկող: Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ թիվ 6 ընտրատարածքում կան ընտրակաշառք բաժանելու դեպքեր: 24/26 ընտրատարածքում էլ ծեծի են ենթարկել Կոնգրեսի և ԲՀԿ վստահված անձանց, կոտրել են Կոնգրեսի վստահված անձ Ալավերդի Նամալյանի ատամները և տեսախցիկը ջարդել են: Հաղորդագրություններ կան, որ մարդկանց խմբերով, երթուղային տաքսիներով տեղափոխում են Աշտարակ. հնարավոր է կրկնակի ընտրությունների կազմակերպում: Այդ մասին հայտնում են նաև Ժառանգությունից:
iDitord-ի գրանցած խախտումները վերջին մեկ ժամում
Posted in: