Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Վերլուծաբանները երկրորդ փուլի առավել հավանական հաղթող են համարում սոցիալիստ Օլանդին, որը և հաղթել էր առաջին փուլում՝ ստանալով ընտրողների ձայների 28%-ը։

Սարկոզին առաջին փուլում ստացել էր ձայների 27%-ը, ինչը Ֆրանսիայի պատմության ընթացքում շատ ցածր ցուցանիշ էր գործող նախագահի համար։ 1958թ. Հինգերորդ հանրապետության ստեղծումից ի վեր սա առաջին դեպքն էր, երբ Ֆրանսիայի գործող նախագահը չհաղթեց քվեարկության առաջին փուլում։

Երկրորդ փուլի քվեարկությունից առաջ Օլանդը հայտարարել է, որ ընտրողների մասնակցությունը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Իր հերթին Սարկոզին նշել է, որ ընտրությունների արդյունքները նախքան այս երբեք այսքան «անկանխատեսելի» չեն եղել։

Եթե Սարկոզին պարտվի երկրորդ փուլում, նա կդառնա առաջին նախագահը 1981-ից ի վեր, որ չի կարողացել երկրորդ անգամ ընտրվել Ելիսեյան պալատի ղեկավար։