Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ թիվ 24/26 ընտրատեղամասում տեսախցիկը ջարդելու, վստահված անձին և հանձնաժողովի անդամին ծեծի ենթարկելու փաստի վերաբերյալ տեղեկության հավաստիությունը ճշտելու ուղղությամբ:

Արված ստուգումներով պարզվել է, որ վստահված անձը փորձել է տեսանկարահանում կատարել քվեարկության խցիկում: Արդյունքների մասին իրազեկում կտրվի լրացուցիչ:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը,  թիվ 26 ընտրատարածքում` Հրազդանում, գունավոր գրիչներ բաժանելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության հայտարարության առթիվ ոստիկանությունը կատարել է ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: