iDitord-ի գրանցած խախտումները` ժամը 13:00-ի դրությամբ

Ժամը 12:00-ից 13:00-ը iditord-ում գրանցվել է 57 ահազանգ, որոնցից 27-ը համապատասխանում է iditord-ի սահմանած «վստահելի» պիտակին: Առավոտյան ժամը 10-ից մինչ այժմ գրանցվել է բռնության 11 ահազանգ, որոնցից 7-ը վստահելի են:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները Սիսիանի 37/11 և 37/14 ընտրական տեղամասերում արձանագրել են խոշոր չափի կաշառքի բաժանում, բայց ոստիկանությունը չի արձագանքել մարդկանց բողոքներին: «Ժառանգություն» կուսակցության անդամ Ս. Սաֆարյանի տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ի շտաբի տրամադրության տակ են «Z» տաքսի ծառայության ավտոմեքենաները, որոնք ընտրողներին տեղափոխում են տեղամասեր:

32/4 ԸԸՏ-ում բաց քվեարկություն է: 4 ընտրողներ մտնում են, քննարկում և ընտրում:  9/05 ընտրատեղամասում ծերերի մոտ հայտնաբերվել է ՀՀԿ այցեքարտը՝ թիվ 4 նշանով, որը Ռուբեն Սադոյանն է: ՀԱԿ վստահված անձանցից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ մեկումեջ հայտնվում են առանց գրանցման ընտրողներ, օգնողներ:

Շարունակվում են ահազանգերը Երևանից Աշտարակ մարդկանց տեղափոխման մասին:   Արարատի մարզում, ըստ ընդդիմադիր կուսակցությունների և դիտորդների տեղեկատվության, տեղի են ունենում բացահայտ խայտառակ գործընթացներ: Ընտրատեղամասերի մոտ մեծ կուտակումներ կան: Ինչ որ մարդիկ հեռախոսով կապ են հաստատում միմյանց հետ, ճշտում ընտրողների գտնվելու վայրը, որից հետո նրանց հետեւից միկրոավտոբուսներ ենգնում: Ըստ տեղեկությունների՝ որոշ մարդիկ ընտրում են մի քանի անգամ՝ տարբեր անձնագրերով:

Ըստ դիտորդների, ԱԺ պատգամավորներից մեկն ասել է, թե ընտրությունների համար 4 բեռնատար մեքենա փող են բերել, եւ եթե նույնիսկ մեկը «փուչ անցնի», 3 բեռնատար փողն իր գործը կանի: