Բաֆեթը $22 մլրդ-ի ակտիվ է գնում

Բաֆեթը մտադիր է իր Berkshire Hathaway ներդրումային ընկերության համար $22 մլրդ-ի ակտիվ գնել, հաղորդում է Reuters-ը։

Berkshire Hathaway-ի բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում Բաֆեթը հայտնել է, որ հնարավորության դեպքում տրանզակցիա կանցկացներ, սակայն չի հստակեցրել, թե ինչ ակտիվների մասին է խոսքը։

Ներդրողը հավելել է, որ եթե Berkshire-ն այս տարի խոշոր գործարք չկնքի, ապա հաջորդ տարի ինքը կփորձի արդեն $30 մլրդ-ի գործարքի կնքման հնարավորություն փնտրել։

Մինչ այժմ Berkshire-ի ամենախոշոր գնումը 2010թ. Burlington Northern Santa Fe երկաթուղային ընկերության գնումն էր $26,5 մլրդ-ով։

2012թ. 1-ին եռամսյակում Berkshire Hathaway-ի զուտ շահույթն աճել է մինչև $3,25 մլրդ՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի  $1,51 մլրդ-ի համեմատ։ Հասույթը կազմել է $38,1 մլրդ։ Ներկայում հոլդինգը գնահատվում է $176 մլրդ։