Նշվում են ՀՀԿ-ի կողմից զանգվածային ընտրախախտումների մասին

«Ժառանգություն» կուսակության անդամ Ստյոպա Սաֆարյանի տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ի շտաբի տրամադրության տակ են «Z» տաքսի ծառայության ավտոմեքենաները, որոնք ընտրողների են տեղափոխում ընտրատեղամասեր:

Ըստ ստացված ահազանգերի` Երևանի Ավան համայնքում գրեթե բոլոր թաղամասերի շենքերի մուտքերի առջև ՀՀԿ-ական ակտիվիստները փորձում են մարդկանց վրա ճնշում գործադրել և ստիպում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին` «Ով ՀՀԿ-ի հետ չէ, մեր թշնամին է» կարգախոսով:

Թ. 9/05 ընտրատեղամասում դիտորդը նշել է, որ ծերերի մոտ հայտնաբերվել է ՀՀԿ այցեքարտը՝ թիվ 4 նշանով, որը Ռուբեն Սադոյանի համարն է:

Մեկնաբանել