Օբաման սկսել է ընտրարշավը․ «Առա՛ջ»

Օբաման նշել է, որ նախագահության երկրորդ շրջանում «շինարարությամբ զբաղվելու իր իսկ տանը»։

Նա միաժամանակ քննադատել է այն միջոցառումները, որոնք մտադիր է ձեռնարկել իր հանրապետական մրցակից Միթ Ռոմնին։

«Չպետք է նրան հնարավորություն ընձեռել։ Սրանք հերթական ընտրություններ չեն. հանգուցային պահ է, որորվ որոշվելու է  մեր միջին խավի ճակատագիրը։ Մենք այնքան բարդ ճանապարհ ենք անցել, որ այժմ հետ շրջադարձի իրավունք չունենք», -ասել է Օբաման՝ մեկնաբանելով Ռոմնիի քարոզարշավը։

Թեև Ռոմնին դեռ պաշտոնապես չի հայտարարվել հանրապետակեննրի թեկնածու, քչերն են կասկածում, որ դա այդպես չի լինի։ Հանրապետական կուսակցության ներսում  Ռոմնիի հիմնական մրցակից Կոնգրեսի անդամ Ռոն Փոլն է, որը, սակայն, փրայմերիզներից որևէ մեկում հաղթանակ չի տարել։