Բռնություններ են արձանագրվել

ԱԺ ընտրություններում արձանագրվել են բռնության դեպքեր:

Ժամը 11:10-ին թիվ 24/27 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել ԲՀԿ վստահված անձանց՝ Գանապետյան Հունանին և Ղազարյան Նորիկին, և դուրս արել տեղամասից:
Ըստ ստացված ահազանգերի` բռնություն է գործադրվել թ. 24/28 տեղամասում ԲՀԿ և ՀՅԴ վստահված անձանց նկատմամբ, նաև`թ. 23/70 ընտրատեղամասում: