Այսօր «թեժ գծով» ստացվել է յոթ տեղեկություն

Այսօր` ժամը 8.00-12.00-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գործող «թեժ գծով» ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է յոթ տեղեկություն` ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, քվեաթերթիկների պակասի և այլ խախտումների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Մեկնաբանել