iDitord-ի գրանցած խախտումները` ժամը 15:00-ի դրությամբ

Ժամը 14-ից մինչ 15:00-ն iditord-ում գրանցվել է 26 ահազանգ, որոնցից 18-ը «վստահելի» են համարվել կայքի կողմից: Ժամը 10-ից 15:00-ն գրանցվել է շուրջ 10-ը ահազանգ տարբեր ուղղություններով մարդկանց տեղափոխելու մասին: Երևանից Աշտարակ են ուղևորվում մարդկանցով լեփ-լեցուն թ.71 և 72 երթուղային տաքսիները և դատարկ վերադառնում Երևան:

Վաղ առավոտից թ. 11 ընտրատարածքում աշխատում են թ.10, 19, 49, 119 երթուղային տաքսիները, որոնք պարբերաբար՝ ըստ հասցեների, ընտրողներին բերում են տեղամասեր: Ընտրական գործընթացին երթուղայինների նման մասնակցություն նկատվել է մասնավորապես 11/31, 11/32, 11/33, 11/34 ընտրատեղամասերում:

Ավան համայնքում ՀՀԿ-ականները մարդկանց ստիպողաբար տանում են ընտրատեղամասեր և համոզում իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին: Այդ նպատակին են ծառայում թ. 20 երթուղու տաքսիները: Թաղային հեղինակությունները մարդկանց համոզում են, որ ընտրախցիկներում տեսախցիկներ են տեղադրված: 17/11 տեղամասում մարդկանց միկրոավտոբուսներով բերում են քվեարկելու: http://iditord.org

Մեկնաբանել