Ընտրություններն ուղղորդվել են

Նիկոլ Փաշինյանի շտաբը հաղորդում է, որ առավոտյան ժամը 11:05-ին թիվ 7/08 ընտրատեղամասի մոտ 07LL486 համարանիշով «ժիգուլի» մակնիշով սպիտակ ավտոմեքենայի մեջ ցուցակներով մարդիկ են նստած եղել, որոնց պարբերաբար քաղաքացիներ էին մոտեցել: Վերջիններս ցուցումներ ստանալուց հետո գնացել են տեղամաս:

Իսկ թ. 24/30 ԸԸՏ ընտրացուցակների մոտ`50 մ հեռավորության վրա, Gallup-ի անվան տակ հարցումներ են անցկացվել: