ՄԻՊ-ը ժամը 18:30-ի դրությամբ ստացել է 163 ահազանգ

ՄԻՊ հասարակայնության հետ կապերի վարչության պետը տեղեկացնում է, որ ժամը 18:30-ի դրությամբ ստացվել է 163 ահազանգ: Օրվա երկրորդ կեսին բացի թանաքի որակի և ընտրատեղամասերում մարդկանց կուտակումների դեմ բողոքից` քաղաքացիները ահազանգել են նաև երթուղային տաքսիների բացակայության մասին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, երթուղային տաքսիներն օգտագործվում են մարդկանց ընտրատեղամասեր փոխադրելու նպատակով: ՄԻՊ գրասենյակը շարունակելու է պատասխանել քաղաքացիների ահազանգերին ժամը 20:00-ից հետո:

Մեկնաբանել