ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման

ՀՀ Ազգային ժողովի` մայիսի 6-ի ընտրությունների ընթացքում` ժամը 23:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման, որոնցից 20-նն ստացվել է գլխավոր դատախազությունում գործող <<թեժ գծով>>, իսկ 50-ին ընթացք է տրվել դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում: Ինչպես տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը, քննարկման արդյունքներով հարուցվել է երեք քրեական գործ` երկուսը` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով, մեկը` 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Ստացված հաղորդումներից մեկովով տրվել է պարզաբանում, մեկն ուղարկվել է ԿԸՀ-ի քննարկմանը, իսկ 79-ով ստուգումները շարունակվում են:

Մեկնաբանել