ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբում ստացվել է 129 տեղեկություն

Մայիսի 6-ի ժամը 8.00-ից մինչև այսօրվա ժամը 6.00 ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբում ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 129 տեղեկություն ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, ընտրացուցակների անճշտությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին և ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, հակաքարոզչության ու այլ խախտումների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանությունում գործող «թեժ գծով» ստացվել է 27 տեղեկություն, հերթապահ մասեր` 59, ինտերնետային կայքերից` 41, դիտորդներից` երկու:

Տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, նախապատրաստվել են նյութեր, ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրվել և ԶԼՄ-ներին է տրամադրվել հիսունից ավելի պարզաբանում:

Տեղեկությունների մի մասը հերքվել է, մյուսներով քննությունը շարունակվում է:

Մեկնաբանել